Խաղաղության դեսպան Քոֆի Անանը կիրակի օրը ձեռնունայն հեռացավ Սիրիայից` չկարողանալով իրականացնել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու գործարքը:
Reuters-ը գրում է, որՍիրիայում ՄԱԿ-ի դեսպանը երկօրյա այցից հետո հեռացել է Դամասկոսից, որի ընթացքում, իր հաղորդմամբ, Ասադին է ներկայացրել առաջարկներ անհանգստությունները դադարեցնելու վերաբերյալ:
Իրականում, սակայն, այս երկու օրերի ընթացքում զինված գրոհայինների և զինվորների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 120 մարդ է սպանվել, որոնցից 47-ը եղել են քաղաքացիներ:
Այսօր նույնպես կռիվներ են եղել կենտրոնական Համա քաղաքում: Այդ մասին հաղորդել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը:










































