Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ամերիկացի զինծառայողը դուրս էր եկել Աֆղանստանում գտնվող ռազմաբազայից և կրակ բացել աֆղան քաղաքացիների վրա: Աֆղան նախարարը այժմ հայտնում է, որ կրակոցների հետևանքով սպանվել է 16 քաղաքացի:
Associated press-ը տեղեկացնում է, որ սահմանային հարցերով զբաղվող նախարար Ասադուլլահ Խալիդը, որը հետաքննում է դեպքը, ասել է, որ զինվորը մտել է երեք տուն և միայն առաջինում սպանել է 11 մարդու:
Այլ պաշտոնատար անձանց հաղորդմամբ՝ առնվազն 7 քաղաքացի է սպանվել; Զինվորը կալանավորված է, և այժմ հետաքննություն է ընթանում: Այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կոալիցիան:










































