Սլովակիայում, Ռոզնավա քաղաքի մերձակայքում, այրվել է միջնադարյան ամենալավ պահպանված ամրոցներից մեկը: Հրդեհի պատճառով քանդվել է 13-րդ դարի ամրոցը և ոչնչացել ամրոցի ներսում գտնվող թանգարանը:
Հրդեհի բռնկման պատճառը ամրոցի մերձակայքում բնակիչների վառած չոր խոտն էր: Կրակի կայծերը հասել են ամրոցի փայտե տանիքին, որտեղից էլ բռնկվել է հրդեհը: Տասնյակ հրշեջ ջոկատներ չեն կարողացել հանգցնել հրդեհը, դա հնարավոր է եղել միայն ջրցան ուղղաթիռի միջոցով:
Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, հրդեհի պահին ամրոցում այցելուներ չեն եղել: Վնասի չափերը ճշգրտվում են: Սակայն թանգարանի աշխատակիցներն ասել են, որ ամրոցի վերին հատվածը և թանգարանն ամբողջությամբ ոչնչացվել են:
Красна Гуорка ամրոցը կառուցվել էր 13-րդ դարում: Առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է 1333թ.:
1961թ. ամրոցը ձեռք էր բերել Սլովակիայի ազգային մշակութային հուշարձանի կարգավիճակ:











































