Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Խուսափե՛ք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց ու սերունդների նզովքից». կոչ պատգամավորներին` քվեարկությունից առաջ

Այսօր Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ օտարալեզու դպրոցների բացմանը դեմ հանդես եկող շարժման մասնակիցների ցույցը: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկող քառօրյային է ներկայացված այդպիսի դպրոցների բացումն օրինականացնող և հասարակական լայն ընդվզման ու զայրույթի պատճառ հանդիսացած փաթեթը: Մոտ մեկուկես ժամ կանգնելով Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ և տեղեկանալով, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծն այսօր չի քննարկվելու, ցուցարարները հեռացան: Մինչ այդ ընթերցվեց «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության կոչը` ուղղված ԱԺ պատգամավորներին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Անցած վեց ամիսների ընթացքում, երբ առաջ քաշվեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բյուրեղացան մի շարք գործընթացներ, որոնք հերթական անգամ ապացուցեցին` մեր կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Սակայն այս ժամանակահատվածը մեզ նաև ցույց տվեց, որ կրթական համակարգի այս վիճակի հիմնական պատճառը կրթության կառավարման և կրթական համակարգի համար օրենքներ գրող պատասխանատուների անիրազեկությունը և անգրագիտությունն է:
Դիմում ենք Ազգային ժողովի օվալաձև նոր դահլիճում հավաքված մեր «ընտրյալ» մեծամասնությանը. հիմա մենք հստակ ջրբաժանի առաջ ենք կանգնած. կա՛մ միասին դեմ ենք արտահայտվում այս օրինագծերին և լծվում ենք կրթական համակարգի խորքային խնդիրների վերհանմանն ու լուծմանը, կա՛մ դուք մեր կրթությունը տանում եք վերջնական կործանման: Իշխող կոալիցիայի պատգամավորները նախաձեռնող խմբի անդամների հետ անհատական հանդիպումների ժամանակ միշտ հավաստիացրել են, որ կիսում են մեր մտահոգությունները, սակայն կքվեարկեն այնպես, ինչպես որոշում կկայացնի ղեկավարությունը: Մենք կոչ ենք անում այդ պատգամավորներին` ինչպես զինվորը կարող է չկատարել իր ապաշնորհ վերադասի ապօրինի հրամանը, դուք էլ այսօր պարտավոր եք դեմ քվեարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Դրանով դուք կխուսափեք ձեր ողջ կյանքի ընթացքում այս խարանը կրելուց և սերունդների նզովքից:
Մեր կոչը անտեսելու և օրինագծերին կողմ քվեարկելու դեպքում վստահեցնում ենք, որ ողջ ձեր քաղաքական գործունեության ընթացքում՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում, հիշեցնելու ենք ձեզ այս օրերի ձեր կործանարար դիրքորոշման համար անհատական պատասխանատվության մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում