Մարտի 10-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին (Հնաբերդ գյուղի հատված) ուժեղ բքի հետևանքով արգելափակվել է մոտ 40 ավտոմեքենա, ինչի հետևանքով առաջացել է խցանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։










































