Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, ձերբակալվել է «Ձախ ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովը, որը փորձում էր չարտոնված երթ անցկացնել Նոր Արբատից դեպի Պուշկինի հրապարակ։
Արտոնված հանրահավաքի ավարտից հետո Ուդալցովը հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել հետևել իրեն դեպի Պուշկինի հրապարակ, որտեղ կայացել էր նախորդ՝ զանգվածային ձերբակալությամբ ավարտված մարտի 5-ի հանրահավաքը։
Ցուցարարները, սակայն, չեն հասել հրապարակ, քանի որ ՕՄՕՆ-ականները ցրել են ինքնաբուխ հանրահավաքը և ձերբակալել Ուդալցովին ու նրա մի քանի կողմնակիցների։









































