ՕՄՕՆ-ը ցրել է ընդդիմության ներկայացուցիչների չարտոնված ցույցը Նիժնի Նովգորոդի կենտրոնում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով` Բոլշայա Պոկրովսկայա փողոցում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ հավաքվել է շուրջ 100 մարդ: Անմիջապես ժամանել են ՕՄՕՆ-ականները, որոնք սկսել են ձերբակալել հավաքվածներին:
Ընդհանուր առմամբ` ձերբակալվել է շուրջ 60 ցուցարար: «Ձերբակալությունը կատարվում է օրենքի շրջանակում` առանց բռնության գործադրման»,- նշել են ՆԳ նախարարությունից տեղի լրատվամիջոցներին:
Ակտիվիստները տարվել են ոստիկանական բաժանմունքներ, կազմվել է արձանագրություն:
Ակցիայի հեղինակը «Նիժնի Նովգորոդի քաղաքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն է: Ցուցարարները փողոց էին դուրս եկել «Ռուսաստանը պետք է ազատ լինի» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով:
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգում կազմակերպված չարտոնված ցույցը դադարեցվել էր Նևսկի պողոտայում: Հայտնի է շուրջ 40 ձերբակալվածի մասին:











































