Այսօր Եգիպտոսում պաշտոնապես սկսվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում կանցկացվի նախագահի թեկնածուների գրանցումը, որը կտևի մոտ մեկ ամիս և կավարտվի ապրիլի 8-ին։ Ընտրությունները կանցկացվեն մայիսի 23-ին և 24-ին։
Սրանք առաջին նախագահական ընտրություններն են Եգիպտոսում՝ նախորդ տարվա փետրվարին զանգվածային ցույցերի հետևանքով նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո։
Свобода-ի տեղեկացմամբ, ըստ մի քանի փուլով անկացված Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ ընտրողների ամենամեծ աջակցությունը ստացել են իսլամիստական կուսակցությունները։
Եգիպտոսի հեռուստատեսությունը հաղորդում է, որ առաջին թեկնածուն, որը շաբաթ օրը նախագահական ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել, Եգիպտոսի նախկին վարչապետ, նախկին զինվորական Ահմեդ Շաֆիկն է։









































