Մոսկվայի Նոր Արբատ փողոցի վրա՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին սկսվել է ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» ցույցը: Ժամը 13:30-ին Մոսկվայում՝ Նոր Արբատ փողոցում հավաքվել է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ընդդիմության ներկայացուցիչներից Սերգեյ Ուդալցովը հայտնել է, որ Նոր Արբատում հավաքվածների թիվը շուրջ 30 հազար է, և մարդկանց հոսքը դեռ շարունակվում է:
Գործակալությունը հայտնում է, որ բարձր ջերմության պատճառով հանրահավաքին ներկա չի լինի Բորիս Նեմցովը:
Ոստիկանության տվյալներով՝ ցույցին ներկա է 8000 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղաքում ՕՄՕՆ-ի ուժերը խիստ վերահսկողություն են սահմանել:









































