Հնդկաստանի արևելյան նահանգներից մեկում` Արևմտյան Բենգալիայում, ավտոբուս է շրջվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնցից 2-ը` երեխա: Եվս 70 մարդ տուժել է:
Մոտակա հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
Պատահարը տեղի է ունեցել գիշերը՝ տեղական ժամանակով ժ. 03:30-ին: Դժբախտ պատահարի մեղավորը վարորդն է, որը չի կարողացել կառավարել մեքենան:
Ավտոբուսի սրահում եղել են հարսանեկան արարողությունից տուն վերադարձողներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:











































