Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցին Բրիտանիայից պահանջել է անհապաղ բացատրություն տալ Նիգերիայում պատանդներին ազատ արձակելու գործողությունների մասին, որոնք ավարտվել են իտալացի և բրիտանացի ինժեներների մահով։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ բացատրություններ էր պահանջել նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն:
Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի տեղեկացրել և չի խորհրդակցել իտալացիների հետ պատանդներին ազատ արձակելու օպերացիայի մասին:
Երկու ինժեներները զինված գրոհայինների կողմից առևանգվել էին անցած տարվա մայիսի 12-ին՝ Նիգերիայի հյուսիսարևմտյան Բիրնին-Քեբբի քաղաքում:










































