ԱՄՆ-ն ասել է, որ թույլ չի տա Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում վերջին շրջանում նկատելի առաջընթացն ազդի կարևոր դաշնակից Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վրա:
Associated press-ը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նման խոստում է տվել ուրբաթ օրը Հարավային Կորեայի արտգործնախարարի հետ հանդիպելուց հետո:
Չնայած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների բարելավմանը, Հարավային Կորեայի հետ Հյուսիսայինի հարաբերությունները դեռևս լարված են:
Ակնկալվում է, որ Նյու Յորքում այսօր սկսվող գիտական համաժողովը, որին մասնակցում են նաև Կորեաների ներկայացուցիչները, կկոտրի սառույցը երկու երկրների միջև: Հյուսիսային և Հարավային Կորեաների միջուկային հարցերով հանձնակատարները կմասնակցեն համաժողովին, բայց միասին բանակցություններ,ամենայն հավանականությամբ, չեն վարի:









































