Դաղստանի Կարաբուդախկենտյան շրջանում ուժայինները փորձում են օղակել անտառային հատվածը, որտեղից մարտի 9-ին գնդակոծել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Ми-8 ուղղաթիռը: Ենթադրվում է, որ անտառային այդ տարածքում թաքնվել են 15 գրոհայիններ։ ИА REGNUM–ին այս մասին հաղորդել է Դաղստանի իրավապահ մարմինները:
Գրոհայինների դեմ գործողություններն իրականացվում են ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Մութն ընկնելուն պես հատուկ օպերացիայի ակտիվ փուլը կասեցվել է:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Գուբդեն գյուղից ոչ հեռու Ми-8 ուղղաթիռը գնդակոծվել էր: Լուրջ վնասվածքներ ստանալով՝ ուղղաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել: Անձնակազմից ոչ ոք չի տուժել: