Այսօր Բաքվում ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության և Գազի արտահանման իրանական ազգային ընկերության (NIGEC) միջև ստորագրվել է պայմանագիր, որով Ադրբեջանից գազ կմատակարարվի Իրան: Ընդ որում` մատակարարումները սկսվելու են արդեն այս տարի: Նախատեսվում է, որ 2011 թ. Ադրբեջանը հարևան երկիր կարտահանի մեկ միլիարդ խորանարդ մետր գազ, ապա հաջորդ տարիներին արտահանման ծավալները կմեծանան:
SOCAR-ի կողմից պայմանագիրը ստորագրել է ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը, իսկ NIGEC-ը ներկայացնում էր գլխավոր տնօրեն Ջավադ Օջին:
Ըստ Աբդուլաևի` իր երկիրը գազ է արտահանում Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա, իսկ փետրվար ամսից առաքումներ կսկսվեն նաև Իրան:
Դրա համար Աստանայի գազակոմպրեսորային կայանի արդիականացման աշխատանքներ են տարվում: Աշխատանքների ավարտից հետո ներկայիս 1,2 մլն խորանարդ մետր գազի փոխարեն, ծավալները կավելանան մինչև 3-3,5 մլն: