Եվրոպայի ղեկավարներն այսօր ասել են, որ Սիրիայի դեմ ներկայացված պատժամիջոցներն արդյունավետ են, և այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյաները դավաճանում են կառավարությանը` միանալով ապստամբությանը, ցույց է տալիս, որ նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությունը երկար կյանք չունի:
ԵՄ-ի ատգործնախարարները Կոպենհագենում տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել են, որ իրենք միացյալ կերպով դեմ են Ասադի կառավարության կողմից իրականացվող արյունահեղությանը, որի հետևանքով, ինչպես հաղորդել է ՄԱԿ-ը, 7500 մարդ է սպանվել:
ԵՄ-ի առաջնային նպատակն է Սիրիայում կանխել պատերազմը և կենտրոնանալ այն առաքելության վրա, որը պետք է իրականացնի Քոֆի Անանը:
Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպան Քոֆի Անանը Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը կոչ է արել երկխոսություն սկսել: Ակնկալվում է, որ նա շաբաթ օրը կհանդիպի Ասադի հետ:










































