Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հայաստանը՝ հանգուցային կետում

Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճվածության և փոխադարձաբար միմյանցից բխելու իրողության պարագայում կարծես թե աներկբա է, որ խորհրդարանի առաջիկա ընտրությունը երկրում ծնունդ է տալու կապիտալի նոր վերաբաշխման: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության անցնող չորս տարիները որոշակիորեն անցնում էին հենց այն տրամաբանությամբ, որ Հայաստանում տեղի է ունենում կապիտալի վերաբաշխման թավշյա մի գործընթաց կամ բավական բացահայտ գործընթացի նուրբ նախապատրաստություն:

Համենայն դեպս, հենց այդպիսի միտումներ էին ակնհայտորեն նկատվում կառավարության տնտեսական քաղաքականության մեջ, որի ընթացքում կայացվում էին որոշումներ և մշակվում ու ընդունման ներկայացվում օրինագծեր, որոնք ակնհայտորեն միտված էին այս կամ այն խմբի շահը ոտնահարելուն և հակառակ որևէ խմբի գործունեությունը խթանելուն: Ավելին՝ Հայաստանի իշխանական համակարգում աննախադեպ շահերի բախումը, թերևս, նաև հենց այդ գործընթացի կամ միտումների արտահայտվածության ձևերից մեկն է, երբ իշխանության այս կամ այն սեգմենտը լուրջ մտավախություններ է ունենում իր կապիտալի պահպանության հարցում, ինչն էլ այդ խմբին ստիպում է էլ ավելի ակտիվացնել պայքարն իշխանության ամենաբարձր և որոշիչ տեղերի համար:

Ինչով է ներկայիս շրջանը վճռական կամ ճակատագրական: Բանն այն է, որ ներկայիս շրջանում մենք կարող ենք ականատես լինել ոչ միայն կապիտալի պարզ վերաբաշխման, այլև, դրան զուգահեռ, քաղաքական մի այնպիսի գործընթացի ևս,- նաև՝ միջազգային ազդեցություն կրող,- որը թերևս նախանշում է, որ ներկայիս ընտրական փուլում ձևավորվում է ոչ միայն նոր իշխանություն, այլև համակարգային նոր իրավիճակը, ինչը կարող է, ըստ էության, անդառնալի դարձնել կապիտալի նոր վերաբաշխվածությունը և այդպիսով հաստատել Հայաստանում տնտեսական նոր և երկարատև ստատուս քվո՝ բոլորովին այլ մեխանիզմներով կարգավորվող:

Այսինքն՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում մենք կարող ենք ականատես լինել կապիտալի հերթական, բայց թերևս վերջին վերաբաշխման գործընթացին: Ու նաև հենց այդ պատճառով է, որ ներքին իշխանական պայքարը ստացել է այդօրինակ սուր բնույթ: Բանն այն է, որ ներկայիս ավանդույթների, ներկայիս հարաբերությունների և կանոնների շրջանակում կարող է տեղի ունենալ վերջին վերաբաշխումը և շատ քչերն են ներկայումս հասկանում, թե ինչպիսին կարող են լինել նոր կանոնները, նոր իրավիճակը, առավել ևս, որ այդ նորի մեջ ավելի ու ավելի մեծ տեղի է ձգում քաղաքացիական վերահսկողության համակարգը:

Այս ամենը մի կողմից առաջացնում է լուրջ տագնապ սեփականության համար, մյուս կողմից էլ՝ լուրջ խառնաշփոթ սեփականության պահպանության դեպքում դրա հետագա տնօրինման և նաև կիրառման ձևերի վեաբերյալ պատկերացումների հարցում: Այսինքն՝ օրակարգայինը ոչ միայն խոշոր սեփականության պահպանության հարցն է, այլ նաև հետագայում սեփականատիրոջ հանրային դերակատարության խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում