Այսօր ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2010 թվականի աշխարհի լավագույն 350 թիմերի ցանկը, որում տեղ չի գտել հայկական ակումբներից և ոչ մեկը: Ադրբեջանը ներկայացնող «Կարաբախ» թիմը 248-րդն է, Վրաստանը վերոհիշյալ ցանկում ներկայացված է 2 ակումբով` «Զեստաֆոնի»-ն 213-րդն է, «Դինամո»-ն` 121-դը:
Աշխարհի լավագույն թիմերի տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. «Ինտեր» (Իտալիա)
2. «Բավարիա» (Գերմանիա)
3. «Բարսելոնա» (Իսպանիա)
4. «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա)
5. «Էստուդիանտես» (Արգենտինա)
6. «Լիվերպուլ» (Անգլիա)
7. «Ինտերնասիոնալ» (Բրազիլիա)
8. «Չելսի» (Անգլիա)
9. «Մանչեսթր Յունայթեդ» (Անգլիա)
10. «Պորտու» (Պորտուգալիա)