Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հաջորդ ուրբաթ օրը ակտիվիստները կապամոնտաժե՞ն կրպակները

Մաշտոցի պուրակի ակտիվիստները ժամանակ են տվել քաղաքապետարանին և իշխանությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Մաշտոցի պուրակի ակտիվիստ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանը` ներկայացնելով պուրակի պաշտպանության ծրագիրը:

Ակտիվիստը տեղեկացրեց, որ երեկ պուրակում կայացած ակցիայի ժամանակ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն իր հայտարարությամբ ժամանակ տրամադրեց քաղաքապետարանին և իշխանությանը Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Ըստ Ռ. Գրիգորյանի` եթե մինչև երեքշաբթի քաղաքապետարանը ապամոնտաժման որոշում չկայացնի, իրենք կսկսեն նստացույց մինչև կառավարության նիստի` հինգշաբթի օրը:

«Եթե հինգշաբթի օրը նույնպես հարցը չվերանայվի, մենք ուրբաթ օրը մեր իսկ ուժերով կապամոնտաժենք Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները»,- նշեց Ռ. Գրիգորյանը` հավելելով, որ այդպիսով կրպակների հանրային տարածքը կհանձնեն հանրությանը, քանի որ այն պատկանում է հանրությանը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես պետք է ապամոնտաժեն կրպակներն ակտիվիստները, նա պատասխանեց, որ դեռ ապամոնտաժման տեխնիկական հարցերը չեն հստակեցվել, պատասխաններ չունեն: «Չենք որոշել, դեռ տեխնիկական հարցերին չենք անդրադարձել` ինչպես պետք է ապամոնտաժենք: Հարցն այն է, որ հանրությունն ինքն է ապամոնտաժման աշխատանքներին տեր կանգնելու»,- մեկնաբանեց բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ Մաշտոցի պուրակի «պաշտպանությունը» արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում է: «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպանները պայքարում են Աբովյան փողոցից ապամոնտաժված և Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար: Նրանց պնդմամբ` հանրային տարածքում չպետք է տեղադրվեին նման կրպակներ` խախտելով մի շարք օրենքներ:

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքաղապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասել էր, որ կրպակների տեղադրման ժամանակ ոչ մի օրենք չի խախտվել, և կրպակները տեղադրված են ժամանակավոր, մինչև «Հին Երևան» ծրագրի իրագործումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում