Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել թուրքական Taraf թերթին, որի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը երեկ հրապարակած իր հոդվածում քննադատել է նրան:
Ներկայացրած հայցում Էրդողանի փաստաբանները պահանջում են 30,000 թուրքական լիրայի (17,000 դոլար) փոխհատուցում՝ հասցրած բարոյական վնասի դիմաց: Նրանք մանրամասնել են, որ խնդիրն Էրդողանին քննադատելու մեջ չէ, պարզապես հոդվածում օգտագործվել են մի շարք անընդունելի արտահայտություններ, որոնք վիրավորել են Էրդողանի արժանապատվությունը և խախտել են նրա իրավունքները:
Հիշեցնենք, որ Էրդողանը ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների դեմ դատական հայցեր ներկայացնելու մեծ սիրահար է: Ի դեպ, Taraf թերթը վայելում է Թուրքիայի ամենասարսափահարույց թերթի համբավ:









































