Լոս Անջելեսի ոստիկանությունը Սան Վալիի Լանքերշիմ զբոսայգում հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալել է կավատության մեջ կասկածվող 34 մարդու, նրանց մեջ կա՝ 6 հայ.
Սարգիս Թունյան (62տարեկան),
Էդիկ Հախնազարյան (34 տարեկան),
Չարլզ Ստեփանյան (62 տարեկան),
Սարիբեկ Պողոսյան (52տարեկան),
Էդիկ Հազարյան (51 տարեկան),
Ստեփան Կարապետյան (62 տարեկան):
Ինչպես հաղորդում է Los Angeles Daily News թերթը, 20 ժամ տևած հատուկ գործողությանը մասնակցել է ոստիկանության 80 աշխատակից և խուզարկու, նաև իգական սեռի գաղտնի գործակալներ, որոնք ներկայացել են որպես մարմնավաճառներ: Զբոսայգում սովորաբար մեծ թիվ են կազմում մարմնավաճառները:
Կավատության մեջ կասկածյալներին առայժմ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել:











































