Friday, 05 06 2026
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Թուրքիայում Հայոց եկեղեցու բռնագրավված գույքի վերադարձման մասին օրինագիծը ներկայացվելու է ԱՄՆ Սենատի քննարկմանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Ֆեյնշտեյնը և Մարկ Կիրկն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ են արել կրոնական փոքրամասնությունների հետ կապված մի շարք հարցերում ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա:

Խոսքը քրիստոնյաներից խլված կրոնական ունեցվածքը (եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, հուշարձաններ, հիվանդանոցներ, շարժական գույք՝ ձեռագրեր և այլն) վերադարձնելու, կրոնական փոքրամասնություններին դավանանքի լիակատար ազատություն շնորհելու, հոգևոր կրթություն ստանալու հարցում խոչընդոտներ չհարուցելու, ինչպես նաև աղքատների ու անապահովների հարցերով զբավող նախարարություն ստեղծելու մասին է:

Ընդհանուր առմամբ, Թուրքիային կոչ է արվում պահպանել կրոնական դրդապատճառներով հալածանքներ չկիրառելու և քրիստոնյաների կրոնական ազատությունները պահպանելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս օրինագիծը ներկայացվելու է ԱՄՆ Սենատի հաստատմանը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է սենատորների այս նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել էր թիվ 306 բանաձևը: Դրանով թուրքական իշխանություններին կոչ էր արվում երկրի քրիստոնեական համայնքներին, մասնավորապես՝ հայկական, հունական ու ասորական փոքրամասնություններին, վերադարձնել զավթված եկեղեցիները, վանքերը և այլ հոգևոր ինստիտուտներ։ Փաստաթուղթը պատրաստել էր Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդվարդ Ռոյսը:

Հարկ է նշել, որ 1942 թվականին թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, թուրքական խորհրդարան ներկայացրեց «Ունեցվածքի հարկ»-ի (Varlık vergisi) մասին օրենքը, որն ընդունվեց 1942 թվականի նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ (թիվ 4305 օրենք):

Ի դեպ, դրանից առաջ` 1942 թվականի սեպտեմբերին, ֆինանսների նախարարությունը նահանգների ֆինանսական վարչություններից, բանկերից, անվտանգության ծառայությունից սկսել էր տվյալներ պահանջել փոքրամասնությունների նյութական վիճակի մասին:

«Ունեցվածքի հարկ»-ը, ըստ կրոնական պատկանելության, հարկատուներին բաժանում էր 4 խմբի. ա) մուսուլմաններ, բ) ոչ մուսուլմաններ, գ) հավատափոխներ, դ) օտարահպատակներ:

Օտարահպատակների համար ոչ մուսուլմանների համեմատ ավելի մեղմ հարկաչափ էր սահմանվել, իսկ հավատափոխներն ընդգրկվեցին մուսուլմանների խմբում: Այսինքն՝ գրեթե ստացվել էր հարկատուների երկու խումբ` մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ: Մուսուլմանները պետք է վճարեին ունեցվածքի 12.5 տոկոսի չափով հարկ, ոչ մուսուլմանները՝ 50 տոկոսի, հավատափոխները, այսինքն՝ իսլամացածները, 25 տոկոս և օտարահպատակները՝ 12.5 տոկոս:

«Ունեցվածքի հարկ»-ը գործեց 16 ամիս և վերացվեց 1944 թվականի մարտի 15-ին (թիվ 4530 օրենք): Ընդհանուր առմամբ, հավաքվեց 314.900.000 թուրքական լիրա հարկ, որի 70 տոկոսը` Ստամբուլում, ուր առկա էր հայկական ու հունական ստվար համայնք: Այդ հարկը Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրիստոնյաների արտագաղթի պատճառ հանդիսացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում