Երեկ «Առավոտը» ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը, Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, գտնվել է Գյումրիում, հետաքրքրվել է, թե դիվանագետի դիտարկմամբ` ինչպիսին էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:
«Իմ կարծիքով դրական փոփոխություններ, անշուշտ, նկատվում են, օրինակ` Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաև պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ` տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել… սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, և առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձևով կանցկացվեն»,- ասել է տիկին Լիչը:







































