Եմենի ռազմական պաշտոնյան ասել է, որ կառավարական ուժերը հարձակվել են «Ալ-Կաիդա»–ի գրոհայինների վրա, ինչի հետևանքով սպանվել է 8 մարդ և վիրավորվել 10-ը:
Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ալ–Կաիդա»–ն հարձակվել է բանակի բազայի վրա և դարձել ավելի քան 200 զինվորների մահվան պատճառ:
Associated Press-ը հաղորդում է, որ պաշտոնյան ասել է, թե Եմենի ռազմական ուժերը Աբյան շրջանի Յար քաղաքում հարձակվել են «Ալ-Կաիդա»–ի դիրքերի վրա՝ օգտագործելով ռազմական տեխնիկա և պայթուցիկներ:
Պաշտոնյան խոսել է առանց իր անունը հայտնելու, քանի որ տեղեկատվություն հաղորդելու իրավունք չի ունեցել:









































