Շվեյցարական Hubolt ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցը, որի արժեքը 5 միլիոն դոլար է: Ժամացույցը պատրաստված է սպիտակ ոսկուց և զարդարված է 1822 ադամանդներով, որոնցից վեցը երեք կարատից ավել են կշռում: Hubolt ընկերության ղեկավար Ժան Կլոդ Բիվերը գնորդներին խնդրել է այս հանգամանքի վրա մեծ ուշադրություն դարձնել:
Ժամացույցը պատրաստել են 17 մասնագետներ՝ 14 ամսվա ընթացքում:
Hubolt-ն աշխարհի ամենահին և հայտնի ժամային ընկերություններից մեկն է, որը թողարկում է թանկարժեք և բարձրակարգ ժամացույցներ:
Վերլուծաբանների կարծիքով՝ անցյալ տարի շվեյցարացի ժամագործները մեծ շահույթներ են ստացել` չնայած Եվրոպայում տնտեսական ճգնաժամին:









































