Դերասան Արա Դեղտրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայ կանանց մաղթեց, որ լինեն անհոգ, սիրված և ունենան ամուր ընտանիք. «Կնոջ դեմքին պետք է միշտ ժպիտ լինի, որպեսզի նա նմանվի գարնանային արևոտ օրվան։ Իսկ տղամարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն կանանց հոգսը թեթևացնելու համար»։
Կանանց համար, ըստ դերասանի, լավագույն նվերը կլինի տղամարդկանց կողմից գնահատված լինելը. «Կինը պետք է միշտ տղամարդու ուշադրության կենտրոնում լինի։ Տղամարդիկ պետք է կանանց նվերներ մատուցեն ողջ տարվա ընթացքում, այլ ոչ միայն այս միամսյակի շրջանակներում»։








































