Ռուսական Интерфакс գործակալությունը, վկայակոչելով համաարաբական «Էլաֆ» թերթը, հայտնում է, որ Իրանի խորհրդարանն այսօր ընդունել է օրենք, ըստ որի՝ տղամարդկանց այսուհետ թույլատրվել է բանավոր համաձայնության հիման վրա ժամանակավոր ամուսնություն կազմել:
Այս օրենքը հակասական արձագանք է առաջացրել իրանական հասարակությունում: Իրանցի պատգամավոր Սատար Հուդայաթի կարծիքով՝ այդ օրենքը նշանակում է իրանական ավանդույթներից հետքայլ. «Դրանով իսկ սկզբունքորեն որևէ տարբերություն չի մնում մեր և արևմտյան մարդկանց միջև: Յուրաքանչյուր տղամարդ կարող է սեռական հարաբերության մեջ մտնել անգամ առանց ամուսնության գրանցման վկայականի»:
Թերթն ընդգծում է, որ ժամանակավոր ամուսնությունը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի:








































