Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Գուցե արժե գնալ հակառակ ծայրից

Ինչ-ինչ, բայց պետք է խոստովանել, որ մարտի 8-ին հայ կանայք երևի թե ավելի շատ շնորհավորանքներ են ստանում, քան աշխարհի բոլոր կանայք միասին վերցրած: Սակայն այդ ամենն իրականում պարունակում է հսկայական ձևականություն, քանի որ տարվա մնացյալ օրերին հայ կինը տղամարդկային հասարակական հոգեբանության թելադրանքի տակ է և իրեն համարում է ընդամենը այդ հասարակությանը սպասարկող ուժ, և եթե իրեն թույլ տան գալ առաջ՝ նա կգա, եթե ոչ՝ ապա խոնարհ կմնա խոհանոցում:

Սակայն վերջին տարիներին, ազատության և ինֆորմացիայի հոսքի ինտենսիվացման հետ մեկտեղ, մեր հասարակությունում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կնոջ դերը էապես բարձրացնում են և նպաստում այն բանին, որ կինը դուրս գա տղամարդկային հոգեբանությամբ հասարակությանը սպասարկելու իրավիճակից և դառնա հասարակական-քաղաքական կյանքի լիարժեք մասնակից: Այս երևույթը, սակայն, հուշում է, որ տպավորությունը, թե տղամարդկային հասարակությունը կնոջը մղում է խոհանոց և պահում այնտեղ՝ այդքան էլ այդպես չէ, և դա իրականում ավելի շատ առերևույթ տպավորություն է, իսկ խորքային իմաստով, հայ կինն ինքն է իրեն խցկել խոհանոց և պահում այնտեղ:

Սա իսկապես խորը դիտարկման և վերլուծության անհրաժեշտություն ունեցող երևույթ է, սակայն երբ կինը ցանկության դեպքում կարողանում է ճեղքել հասարակական կարծրատիպերը, զբաղվել խոհանոցից դուրս աշխատանքով, սովորել, բիզնես ունենալ, սեփական կարիերա, անձնական՝ այսպես ասած ինքնաբավ կյանք և այլն՝ պարզ է դառնում, որ իրականում շատ բան կախված է ոչ թե տղամարդու, այլ կնոջ ցանկությունից:

Այսինքն՝ կինն է, որ ինքն իրեն մեկուսացրել է՝ այսպես ասած խոհանոցային միջավայրում և բավարարվել դրանով, իր ազատությունից ինքն իրեն զրկել ինչ-որ չափով, ազատություն տվել տղամարդուն, և դրա դիմաց պարզապես նրանից փորձում է ստանալ սոցիալական պատասխանատվության երաշխիքներ: Այլ կերպ ասած՝ կինը Հայաստանում այնքան էլ տղամարդկային հասարակական կամայականությունների զոհ չէ, այլ ինքն է իրեն դրել այդ վիճակում, էապես խուսափել հանրային պատասխանատվությունից, որպեսզի տղամարդուն պարտադրի պատասխանատվություն իր անձի համար:

Եվ Հայաստանում հասարակական փոխհարաբերությունների խեղվածության հիմքում թերևս նաև հենց այս իրողությունն է, որը միևնույն ժամանակ ունի նաև ոչ խորքային ընկալում, և կա համոզում, որ իրականում տղամարդիկ են կանանց մղում հետին պլան: Բայց իրավիճակն իրականում չափազանց բազմաշերտ է, ոչ միարժեք, և եթե մենք փորձում ենք գտնել մեր հասարակական կյանքի համակարգային համախտանիշերի պատճառները, ապա ըստ երևույթին հարկ է, որ մասնագիտական մակարդակում խորքային վերլուծության և դիտարկման ենթարկենք կնոջ դերն ու այն սահմանող իրական պատճառները, առանց որի այդ հասարակական համակարգային համախտանիշերի լուծումները գտնելը կլինի շատ դժվար, առավել ևս՝ ամենաարդյունավետ լուծումներ գտնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում