Հունաստանում գործազրկությունը 2011 թ. դեկտեմբերին հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 21%: Այս մասին հաղորդում է Elstat վիճակագրական ծառայությունը:
2011 թ. նոյեմբերի համեմատ՝ գործազրկությունն աճել է 6.2 %-ով: Այժմ Հունաստանում գործազուրկ է 1.033 մլն մարդ:
Հիշեցնենք. Հունաստանը ԵՄ-ի և ԱՄՀ-ի օգնությամբ պայքարում է դեֆոլթից խուսափելու համար:










































