Նորաստեղծ «Sociology.am» կայքը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի համոզմամբ, կլինի այն միակ կայքը, որը վերջապես կկարողանա մեր երկրում հանրային կյանքի ցանկացած խնդրի վերաբերյալ իրական պատկեր ձևավորել, ինչը մինչ այժմ, ըստ Սադոյանի, մենք չենք ունեցել. «Ես չեմ ուզում Ահարոն Ադիբեկյանի կամ մնացածի անունները տալ, բայց մեզ մոտ սոցիոլոգիական հետազոտությունները համարվում են ոչ այնքան հավաստի, ոչ այնքան ճիշտ, ավելին, մենք որևէ հնարավորություն չունենք համեմատականներ բերել ինչ-որ երևույթի վերաբերյալ, իսկ այժմ արդեն կունենանք»,- կայքի շնորհանդեսի ժամանակ նշեց Արշակ Սադոյանը: Սադոյանի կարծիքով` կայքը կարող է դառնալ հանրային կարծիքների շտեմարան, որից կարող է օգտվել ցանկացած մարդ և ունենալ հանրությանը հուզող ամեն մի հարցի հետ կապված հենց այդ վայրկյանի ինֆորմացիա: