Մաշտոցի պուրակում կանայք գրավել են կրպակների տարածքը: Արդեն մի քանի րոպե է, ինչ Մաշտոցի պուրակի ակտիվիստ կանայք գրավել են պուրակում տեղադրված կրպակների տարածքը`«Այգին մերն է» բացականչություններով:
Մարտի 8-ին պուրակում նախատեսված միջոցառումները շարունակվում են: Այս պահին թմբուկներով, երաժշտությամբ, բարձր տրամադրությամբ պուրակի պաշտպանները շարունակում են բղավել՝ «Այգին մերն է»:
Մաշտոցի այգում շարունակվող հավաքին ներկա են պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ակտիվ հասարակական գործիչներ, ովքեր որոշել են Մարտի 8-ն անցկացնել պուրակում:









































