Երևանի «Բանանց»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ թիմը, որն այսօր ժամանեց Կիպրոս, անմիջապես առաջին մարզումն անցկացրեց: Մարզմանը մասնակցեցին հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ Արտակ Դաշյանի և Նաիրի Մինասյանի, ովքեր վնասվածք ունեն:
Թիմը վաղը մեկ մարզում է անցկացնելու, իսկ մարտի 9-ին «Բանանց»-ն արտասահմանյան երկրորդ հավաքի ընթացքում անցկացնելու է իր առաջին ստուգողական հանդիպումը` մրցելով Ռուսաստանի առաջին Լիգայում հանդես եկող Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ի հետ: Հիշեցնենք, որ «Բանանց»-ն Այա Նապա է մեկնել հետևյալ կազմով`
Դարպասապահներ՝ Ստեփան Ղազարյան, Արթուր Թորոսյան
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Արգիշտի Պետրոսյան, Արամ Շախնազարյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան
Կիսապաշտպաններ՝ Նարեկ Գյոզալյան, Արտակ Դաշյան, Արարատ Պողոսյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Սարգիս Կարապետյան, Բենիկ Հովհաննիսյան, Արթուր Հակոբյան, Բետո, Սիփան Դավթյան, Նարիրի Մինասյան
Հարձակվողներ՝ Դու Բալա, Խաչատուր Ավետիսյան, Արարատ Եգանյան, Անդրանիկ Քոչարյան, Գևորգ Կարապետյան։





































