Նորաստեղծ Sociology.am սոցիոլոգիական հետազոտությունների կայքը ինտերնետային սոցիոլոգիական հարցումներ իրականացնող առաջին կայքն է Հայաստանում, որը նպատակ ունի ձևավորել հայաստանյան կարծիքների շտեմարան: Կայքում այսուհետ առաջադրված կլինեն հանրային կյանքին և հայաստանյան տարբեր ոլորտներին վերաբերող բազմապիսի թեմաներ, իսկ հարցմանը կարող է մասնակցել ցանկացած քաղաքացի իր համակարգչից` գրանցվելու միջոցով: Կայքում կարելի է քվեարկել ցանկացած կազմակերպության օգտին, դիտել քվեարկության արդյունքները, հետևել նախընտրած կազմակերպություններին, ինչպես նաև ավելացնել նոր կազմակերպություններ: Կայքում քվեարկելու համար անհրաժեշտ է մենյուից ընտրել համապատասխան բաժինը` ինչպես, օրինակ, հեռուստաալիքներ, առևտրի կենտրոններ, կաթնամթերք, մսամթերք, հրուշակեղեն, քաղցրավենիք, հանքային ջուր, զովացուցիչ ըմպելիքներ, ոգելից խմիչքներ, և գնահատել կազմակերպություններին ըստ իրենց հատկանիշների, սակայն յուրաքանչյուր համակարգչից նույն օրը նույն հարցմանը կարելի է մասնակցել միայն մեկ անգամ:









































