Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը հայտարարել են երկրի տարածքում «Արևմտյան Քրդստանի» հռչակման մասին, որի մայրաքաղաքը Աֆրինն է:
Տվյալ շրջանի տեղանունները նոր քարտեզներում սկսել են գրել բացառապես քրդերենով, իսկ Աֆրինի մուտքն ազդարարող վահանակը՝ քրդերենով ու արաբերենով:
Նշվում է, որ «Արևմտյան Քրդստանի» սահմանները սկսվում են թուրք-սիրիական 870 կիլոմետրանոց սահմանից 50 կիլոմետր խորության վրա:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 28-29-ը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Սիրիայի քրդական ընդդիմադիր կուսակցությունների կոնֆերանս, որի բոլոր մասնակիցները ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի` Ասադի ռեժիմի գահընկեցությունից հետո Սիրիայի հյուսիս-արեւելքում պետք է ստեղծվի Քրդական ինքնավարություն:
Ի դեպ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ մարտի 21-ին (Նովրուզ) հայտարարելու է Իրաքյան Քրդստանի անկախության մասին:











































