«Որոշ տեղեկությունների համաձայն` «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք և պատիվ» ու «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներ Սամվել Հարությունյանը, Սոս Գիմիշյանը, Վաղարշակ Հարությունյանը և Գառնիկ Մարգարյանը Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 30 տեղերում չեն էլ եղել, այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Հիշեցնենք, որ վերը նշված գործիչներից միայն Ս. Հարությունյանն է հայտարարություն արել և նշել, թե տարաձայնությունները կապված են Կոնգրեսի համամասնական ցուցակի, ինչպես նաև` «ռազմավարական ու մարտավարական հարցերի հետ»: ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նախնական ենթադրություն է անվանել այդ տեղեկությունները: «Ես չեմ կարող ասել, որովհետև դեռ ցուցակ չեմ տեսել,, որ ասեմ, թե ով ուր է եղել: Քննարկվել են միայն ցուցակը կազմելու սկզբունքները, ուրիշ ոչինչ»,- ասել է նա:











































