Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում թուրք իսլամիստներն անցկացրել են բողոքի ակցիա՝ ընդդեմ Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում Ղուրանի այրման:
Ցույցին մասնակցել է ավելի քան 500 իսլամիստ, որոնք Ղուրանը պահել են իրենց գլխավերևում և ջահերով երթ են կազմակերպել: Նրանք վանկարկել են հակաամերիկյան ու հականատօական կարգախոսներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրոշները:









































