«Եվրատեսիլ»-ի այս տարվա մրցույթին Ռուսաստանը կներկայացնի «Բուրնյան տատիկներ» ուդմուրտական խումբը: Այս ընտրությունը կատարվել է երեկ՝ հեռուստադիտողների և ժյուրիի կողմից:
Քվեարկության արդյունքում «Բուրնյան տատիկներ»-ը շրջանցել է այնպիսի դուետներ, ինչպիսիք են Դիմա Բիլան-Յուլյա Վոլկովա, Աիդա և Տիմատի, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ»-ի ուղեգրի համար պայքարում էին 25 մասնակից և խումբ:
«Բուրնյան տատիկներ»-ը մեկ անգամ արդեն մասնակցել է եվրոպական երաժշտական այս մրցույթի նախընտրական փուլին, սակայն այն ժամանակ հաղթել էր Պյոտր Նալիչը: Տատիկների երգը կոչվում է Party for Everybody:









































