Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը և նրա տիկին Ֆիլիպան բաժանվել են 20 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Շվեդիայի կառավարության մամուլի ծառայությանը:
Շվեդիայի ապագա վարչապետն ու նրա տիկինն ամուսնացել էին 1992թ.-ին, նրանք ունեն երեք երեխա: Գործակալության փոխանցմամբ՝ այս լուրը մեծ անակնկալ է եղել շվեդական լրատվամիջոցների համար, քանի որ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետի ընտանիքը տուն է գնել Ստոկհոլմի մերձակայքում:









































