Երեկ կայացել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Ապոել»-«Լիոն» պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին խաղում ֆրանսիացիները հաղթել էին 1:0 հաշվով, և նրանց բավական էր պատասխան հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
Սակայն այս խաղում «Ապոել»-ին հաջողվեց խփել մեկ գնդակ և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ երկու 15 րոպեանոց խաղակեսերում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն տեղի չունեցավ, և թիմերը ստիպված էին դիմելու 11 մետրանոցների օգնությանը` հաղթողին պարզելու համար:
Այստեղ ավելի ուժեղ էր կիպրական թիմը, որի դարպասապահը ետ մղեց մրցակցի ֆուտբոլիստների երկու 11 մետրանոց հարված, մինչդեռ նրա թիմակիցներն իրացրեցին բոլոր տուգանային հարվածները, ինչի արդյունքում «Ապոել»-ը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ 1/4 եզրափակիչ:







































