Apple ընկերությունը հայտնել է, որ բջջային հեռախոսների համար գոյություն ունեցող ծրագրերի մեկ երրորդը հատուկ ստեղծվել է iPad-ի համար:
Ինչպես գրում է Associated Press-ը, ընկերությունն ասել է, որ այժմ իրենց ինտերնետային խանութում հնարավոր է գնել 585.000 ծրագիր: Դրանցից ավելի քան 200.000-ը հիմնականում iPad-ի համար են, այլ ոչ թե՝ սմարթֆոնների:
Apple-ի արտադրանքն առավել մեծ ժողովրդականություն է վայելում, քան Android-ինը, BlackBerry-ինը և մյուս սարքերինը, քանի որ Apple–ը գերազանցում է իր ծրագրերի քանակով: Ծրագրերն օգտատերերին հնարավորություն են տալիս հեշտությամբ գտնել խաղեր, լրատվություն, տեղեկատվություն եղանակի մասին և այլն:
Այս տվյալները հայտնել են այսօր, երբ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող միջոցառման ժամանակ ընկերությունը բացահայտել է իր նոր iPad-ը:











































