ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրն ասել է, որ Մոսկվան չի քննարկում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին քաղաքական ապաստան տալու հարցը: The Washington Post-ը գրում է, որ այդ կերպ Ռուսաստանը վերջ դրեց այն բամբասանքներին, որ իբր թե իրենք մտածում են Սիրիայի նախագահին նման առաջարկ անելու մասին:
Ռուսաստանը Սիրիային պաշտպանել է կառավարության դեմ սկսված ապստամբության 11 ամիսների ընթացքում` մեղադրելով Արևմուտքին հակամարտություն առաջացնելու և Սիրիայի ընդդիմությանն աջակցելու մեջ: Ակտիվիստներն ասում են, որ այդ 11 ամիսների ընթացքում ավելի քան 8000 մարդ է սպանվել:
Պուտինը, ով դեռևս ՌԴ վարչապետն է, բայց կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ստացել է նաև նախագահի պաշտոնը, ասելէ, որ իրենք Ասադին քաղաքական ապաստան տալու հարցն անգամ չեն քննարկում:









































