Մեկնարկեց կանանց միամսյակը, բայց, ցավոք, հայ իրականության մեջ շարունակում են ապրել ընտանեկան բռնության ենթարկված կանայք։
Ըստ Կանանց իրավունքների կետրոնի Թեժ գիծ ծառայության ստացած զանգերի՝ 2032 զանգից 1678-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է, որից 537-ը առաջին է անգամ է գրանցվել, 1141-ը՝ երկրորդ։ Հատկանշական է, որ 1678 զանգից 1042-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է, 612-ը՝ ֆիզիկական և միայն 24-ը՝ սեռական։
Ի տարբերություն զանգերի, կենտրոն այցերի քանակն ավելի քիչ է եղել։ Գրանցվել է 1325 այց, որից 459-ը առաջին անգամ է կատարվել, 866-ը՝ կրկնակի։ 459 առաջնային այցերից 288-ը հոգեբանական բռնության վերաբերյալ են, 612-ը՝ ֆիզիկական և միայն 24-ը՝ սեռական։
ՀՀ չորս մարզերում (Արագածոտն, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք) ընդհանուր գրանցվել է 1247 զանգ, որից 806-ը ընտանեկան բռնության վերաբերյալ։ 806 զանգից 561-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 232-ը՝ ֆիզիկական և 13-ը սեռական։









































