2012 թվականի հունվար ամսվա ընթացքում պետռեգիստրում գրանցվել է 880 անհատ ձեռնարկատեր, 206 ՍՊԸ, 10 ՓԲԸ, 1 ԲԲԸ:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ լուծարվել է 21 կազմակերպություն, իսկ նույնքանն էլ գրանցել են լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկություն:
Ի դեպ, մեր երկրում գործում է 47 կրոնական կազմակերպություն, 1,199 լրատվամիջոց, 77 կուսակցություն և 3,811 հասարակական կազմակերպություն:






































