«Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավորին պատժել են Հոլոքոստի մասին արտահայտվելու համար»,– հաղորդում է Agence France-Presse-ը:
Պատգամավոր Դան Շովան հայտարարել էր, որ Ադոլֆ Հիտլերին աջակցող մարշալ Իոն Անտոնեսկին, ով Ռումինիան ղեկավարել է 1940-1944 թվականներին, պատասխանատվություն չի կրում Յասսայում հրեաներին ոչնչացնելու համար: Շովան հայտարարել է, որ 1941 թվականին Յասսայում զոհվել է ընդամենը 24 հրեա, և նրանց մահվան համար պատասխանատվություն կրում են միայն գերմանացի զինվորները:
Արդյունքում Շովան ներողություն է խնդրել իր հայտարարությունների համար, սակայն նրա գործընկերները մարտի 7-ին նրան զրկել են կուսակցության անունից հանդես գալու իրավունքից:









































