Մեծ Բրիտանիայի պատգամավորներն ասում են, որ քրեական պատասխանատվության տարիքը պետք է բարձրացնել: Երեք հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները վիճում են այն հարցի շուրջ, թե երեխաները որ տարիքից պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նրանց մի մասը համարում է, որ 14 տարեկանից սկսած, մյուս մասը կողմնակից է 10 տարեկանին, ինչպես որ ընդունված է այժմ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, օրենքի փոփոխության համար պայքարող խմբի ղեկավար, Աշխատանքային կուսակցության անդամ Ջին Քորթսոնն ասել է, որ 10 տարեկան երեխաները հենց իրենք զոհեր են, քանի որ մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ տիրում են բռնությունն ու քաոսը: Նա նաև նշել է, որ հարկավոր է ամեն կերպ փոխել նրանց կյանքը, այլ ոչ թե՝ ձերբակալել։
Այս տեսակետի հակառակորդները կարծում են, որ 10 տարեկան երեխան բավական գիտակից է հասկանալու համար ճիշտն ու սխալը, և որ օրենքի փոփոխությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ հազարավոր երեխաներ չպատժվեն իրենց կատարած հանացանքների համար:









































