Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մեղադրվում են գաղտնիության մոլուցք ունենալու մեջ, քանի որ նրանք այսօր մերժել են մանրամասներ հայտնել անգամ տոմսային քաղաքականության մասին:
Associated press-ը հաղորդում է, որ Լոնդոնում հրավիրված ժողովի ժամանակ կազմակերպիչների կոմիտեի ղեկավարներին մեղադրել են թափանցիկության պակասի մեջ:
Վերջիններս հայտնել են, որ իրադրությունը դեռևս զարգացման փուլում է գտնվում և իրենք մանրամասներ չեն հայտնեի, նամանավանդ, որ Օլիմպիական խաղերի 4 միլիոն տոմս արդեն վաճառքի է հանված:
Ժողովի մասնակիցներից մեկը նշել է, որ դա 8 տարիների ընթացքում (ինչ ինքը ժողովում է) իր տեսած միակ կազմակերպությունն է, որին այդքան պակասում է թափանցիկությունը:







































