Ուսումնասիրությունները պարզել են, որ ծնողները, ովքեր իրենց երեխաներին խորհուրդ են տալիս կարիերան ավելի արժևորել, քան ընկերների հետ ժամանցը, այդպիսով կարող են ազդել նրանց երկարակեցության վրա: Այս մասին հաղորդում է daily mail-ը:
Պարզվել է, որ հաջողակ մարդիկ, ովքեր հաճախում են լավագույն համալսարաններ և բարձրակարգ աշխատանք ունեն, ավելի վատ առողջական վիճակում են և ավելի շուտ են մահանում, քան նրանք, ովքեր ավելի այսրոպեական ցանկություններով են առաջնորդվում:
70 տարիների ընթացքում ամերիկյան մի հետազոտության հեղինակներ հետևել է 717 հաջողակ մարդկանց, ովքեր հաճախել են Օքսֆորդի, Հարվարդի կամ Յեյլի համալսարաններ, և մարդկանց, ովքեր չեն ունեցել բարձրագույն կրթություն:
Հետազոտողները պարզել են, որ չափազանց հավակնոտ մարդիկ մոռացության են մատնում կյանքի մի շարք կարևոր ոլորտները, որոնք հանգեցնում են երջանկության և բավարարվածության: Ըստ պրոֆեսոր Ջաջի՝ հավակնոտ երեխաներն ունեն բարձր գիտելիքներ, հաճախել են լավագույն բուհեր, աշխատում են ավելի հեղինակավոր հաստատություններում և վաստակում են ավելի շատ. «Թվում է, թե նրանք ամեն ինչ ունեն: Բայց մենք եզրակացրել ենք, որ փառասիրությունը բացասաբար է անդրադառնում կյանքից բավարարվածության և երկարակեցության վրա: Այսպիսով, միգուցե հավակնոտ մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասնում գործնական կյանքում, բայց իրականում նրանք առողջ և ուրախ կյանք չեն վարում»:











































