Ադրբեջանի Միլլի Մեջլիսում իր ելույթի ժամանակ Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու նպատակով երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և համատեղ հայտ կներկայացվի ՈւԵՖԱ:
«Եվրո-2020»-ն ընդունող երկրի ընտրությունն ՈւԵՖԱ-ն կկատարի 2014 թվականին:







































