Անգլիայի Գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսի»-ն հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտության մատնեց «Բիրմինգհեմ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Խուան Մանուել Մատան ու Ռաուլ Մեյրելեշը: 70-րդ րոպեին իսպանացին չիրացրեց 11 մետրանոց հարվածը:
«Բիրմինգհեմ» – «Չելսի»` 0:2
0:1 Մատա (54’), 0:2 Մեյրելեշ (60’)
Այսպիսով` Ռոբերտ Դի Մատեոյի գլխավորությամբ «արիստոկրատներ»-ը տարան իրենց առաջին հաղթանակը: Քառորդ եզրափակիչում «Չելսի»-ի հակառակորդը կլինի «Լեսթեր»-ը:








































