Այսօր առավոտյան Օսլոյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչն ընթերցել է կրկնակի ահաբեկչության և 77 մարդու սպանութան կասկածյալ Անդերս Բրեյվիկի պաշտոնական մեղադրանքը՝ Նորվեգիայի Քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն: Այս մասին հայտնել է դատախազ Սվեյն Հոլդենը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է համացանցով:
Ինչպես հաղորդում է RIA Novosi-ն, Հոլդենը մանրամասն պատմել է՝ ինչ է իրենից ներկայացնում երկու կետից բաղկացած 19 էջանոց մեղադրանքը: Դրանում նկարագրվում է անցյալ տարվա հուլիսի 22-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը:
Այսպիսով, Բրեյվիկը մեղադրվում է մարդկանց մահվան հանգեցրած ահաբեկչության և «հասարակուպթյան հիմնական գլխավոր գործունեությունը խափանելու և հանրությանը վախեցնելու փորձի մեջ:
Մեղադրանք Բրեյվիկի համար ընթերցել է հենց բանտախցում՝ նրա երկու փաստաբանների ներկայությամբ: Բրեյվիկի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը դա շատ հանգիստ է ընդունել:







































