Եվրասիական տնտեսական ընկերակցության միջազգային խորհրդի նիստը տեղի կունենա Մոսկվայում մարտի 19-ին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են առաջիկա նիստի նախապատրաստման հետ կապված հարցերը:
«Երկու կողմերից էլ կարևորվել է այդ գագաթնաժողովը եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































